‘Օբաման և Օլանդը հայտարարել են փոխադարձ վստահության վերականգնման մասին’

882

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հաստատել են իրենց երկրների միջև դաշնակցային ամուր հարաբերությունների առկայությունը:

Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի հարաբերություններում ճգնաժամ էր առաջացել այն բանից հետո, երբ անցյալ տարվա աշնանը ամերիկյան գաղտնի ծառայությունների նախկին աշխատակից Էդուրադ Սնոուդենի բացահայտումներից պարզ դարձավ, որ Վաշինգտոնը լրտեսել է իր եվրոպացի դաշնակիցներին:

ԱՄՆ պետական այցով ժամանած Ֆրանուա Օլանդի այցելության երկրորդ օրը նրան ընդունել են Սպիտակ տանը: Մամլո ասուլիսում Օլանդը հայտարարել է, որ երկու երկրների միջև փոխադարձ վստահությունը վերականգնվել է: Իսկ Օբաման նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև այժմ հարաբերություններն այնպիսի մակարդակի են, ինչը հնարավոր չէր պատկերացնել 10 տարի առաջ:

2003 թ. Ֆրանսիան դեմ էր ԱՄՆ-ի ներխուժմանն Իրաք և նրա դեմ հանդես եկավ ՄԱԿ-ում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Տիմոշենկոն Յանուկովիչին հրավիրում է բանավեճի’
Հաջորդ հոդվածը‘Դեռ չծնված՝ Մաքսային միությունն օրորոցում խեղդվում է. «Հրապարակ»’