‘Օբաման և Օլանդը Մոսկվային սպառնում են «նոր պատժամիջոցներով»’

953

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը, հաղորդել է BBC-ն:

Արևմտյան երկրները նոր «միջոցներ ձեռք կառնեն», եթե Մոսկվան իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ քայլեր չկատարի:

Երկու նախագահների կարծիքով՝ Ռուսաստանը պետք է հնարավորինս արագ կոչ անի անջատականներին դադարեցնել ռազմական գործողությունները:

Ուրբաթ օրը Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ռուսաստանը ամերիկյան պատժամիջոցները կբողոքարկի Առևտրի համաշխարհային կազմակերպությունում: Մոսկվան արդեն հաղորդագրություն է ուղարկել կազմակերպությանը՝ Վաշինգտոնի կողմից առևտրային պարտականությունները չկատարելու վերաբերյալ: Փոխանցել է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի բուհերի կողմից ՏՏ-ոլորտի որակյալ մասնագետների առաջարկը չի բավարարոմ շուկայի պահանջարկը’
Հաջորդ հոդվածը‘Արգենտինա-Իրան. Խաղից առաջ’