‘Օբաման 3 000 զինվորական կուղարկի Աֆրիկա՝ պայքարելու Էբոլա վիրուսի դեմ’

731

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 16-ին հայտարարելու է 3 000 զինվորականներ Արևմտյան Աֆրիկա ուղարկելու մասին՝ Էբոլա վիրուսի դեմ պայքարի նպատակով, հաղորդում է France-Presse գործակալությունը:

ԱՄՆ նախագահը Ատլանտայում կայցելի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոն, որտեղ կհանդիպի բժշկական փորձագետների հետ և հայտարարություն կանի Էբոլայի համաճարակի դեմ պայքարելու վերաբերյալ:

Էբոլայի համաճարակը բռնկվեց այս տարվա փետրվարին Գվինեայում, այնուհետև այն տարածվեց Սիեռա-Լեոնեում, Լիբերիայում և Նիգերիայում: Օգոստոսի վերջին հայտնի դարձավ, որ մահացու վարակը հասել է Կոնգոյի Դեմոկրատական Հանապետություն և Սենեգալ: Սպիտակ տան տվյալներով՝ արդեն համաճարակի զոհ է դարձել 2,4 հազար մարդ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Շոտլանդիայի անկախացման դեմ ակցիային Լոնդոնում մասնակցել է գրեթե 5 հազար մարդ’
Հաջորդ հոդվածը‘Ռադան և Եվրախորհրդարանը վավերացրին ԵՄ հետ Ուկրաինայի ասոցացման համաձայնագիրը’