‘Օբամա. Բոինգի վրա հրթիռն արձակվել է անջատականների տարածքից’

1033

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Վաշինգտոնում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է, թե մալայզիական լայների կործանման պատճառը եղել է անջատականների վերահսկողության տակ գտնվող տարածքից արձակված հրթիռը: Օբաման կատարվածն անվանել է «աներևակայելի սկանդալ» և հավաստիացրել, որ անձամբ է հետևելու, որպեսզի աղետի վերաբերյալ ճշմարտությունը դուրս գա ջրի երես:

Օբաման հիշեցրել է, որ Ուկրաինայի արևելքում անջատականները նախկինում էլ են ինքնաթիռներ խոցել, և նշել է, որ նրանք աջակցություն են ստանում Ռուսաստանից՝ զենքի, փորձառու հրահանգիչների ու նույնիսկ ՀՕՊ համակարգերի տեսքով:

«ԱՄՆ-ը պատրաստ է ցանկացած անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերելու միջազգային հետաքննությանը: ՀԴԾ-ն և Տրանսպորտի անվտանգության ազգային հանձնաժողովը բավական փորձառու են օդանավերի կործանման հետաքննության հարցերում: Նրանց ներկայացուցիչներն արդեն մեկնել են Ուկրաինա»,- ասել է ամերիկյան նախագահը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Քաղաքապետարանը տրանսպորտի թանկացման ձևը գտել է’
Հաջորդ հոդվածը‘Եղանակ. Երեկոյան ժամերին հնարավոր է կարճատեւ անձրեւ’