‘Օբամա. «Գուանտանամոյի բազայի կալանավայրը պետք է մեկընդմիշտ փակվի»’

1040

Այս մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ տեղեկացնելով, որ Պենտագոնի մշակած  համապատասխան ծրագիրն ուղարկվել է Կոնգրես: Ելույթ ունենալով Սպիտակ տանը՝ Օբաման օրենսդիրներին կոչ է արել պաշտպանել այդ օբյեկտը վերացնելու պլանը, որտեղ այսօր պահվում է 91 կալանավոր:

Գուանտանամոյի ռազմակայանի կալանավայրի փակումը Սպիտակ տան ներկայիս ղեկավարի նախընտրական խոստումներից էր: Կոնգրեսին ներկայացված ծրագրով նախատեսվում է այլ երկրների հանձնել 35 կալանավորների՝ վերականգնման հատուկ ծրագիր անցնելու համար, մյուսները, ըստ երևույթին, կտեղափոխվեն ԱՄՆ հատուկ ռեժիմի կալանավայրեր:

Կուբայում ամերիկյան Գուանտանամո ռազմակայանի բանտը ստեղծվել է 15 տարի առաջ՝ նախքան «Ալ-Քաիդա» խմբավորման դեմ գործողությունների մեկնարկը: Այստեղ պահվում են այն կալանավորները, որոնք կասկածվում են ահաբեկչական գործունեության մեջ: Կուբայից նրանց ԱՄՆ տարածք տեղափոխելու որոշումը մինչև հիմա չի ընդունվել կոնգրեսականների կողմից, և այժմ Օբաման պետք է փորձի համոզել Կոնգրեսին: Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Հայրը ճանաչել է Անկարայի ահաբեկչության մահապարտին’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Նենգ օտարները եւ հայի պատասխանատվությունը-2’