‘Օբամա. Եկել է փոխզիջման հիման վրա խաղաղություն հաստատելու հարցում նոր ջանքեր գործադրելու ժամանակը’

1060

Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում տեղադրվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին հասցեագրված նամակը:  Նշվում է, որ նամակն այսօր Ալիևին է հանձնել Լեռնային Ղարաբաղի խնդրով Մինսկի խմբի ԱՄՆ-ն ներկայացնող համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նամակում, մասնավորապես, ասված է. «Եկել է հայ-ադրբեջանական հակամարտությունում` փոխզիջման հիման վրա խաղաղության հաստատելու հարցում նոր ջանքեր գործադրելու ժամանակը:

Հուսով եմ, որ դեսպան Ուորլիքի հարուստ դիվանագիտական փորձը և առաջընթացի հասնելու՝ ձեր կառավարության ցանկությունը նոր լիցք կհաղորդեն համանախագահների աշխատանքին և խաղաղ գործընթացին: Սատարում եմ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանի հետ ուղիղ երկխոսության հնարավորության օգտագործումը, համանախագահների ժամանակն ու ունակություններին` բանակցություններում ներկայիս անելանելի իրավիճակից ելքերի որոնման համար:

Արդեն ժամանակն է՝ նոր ջանքեր գործադրելու՝ բանակցությունների արդյունքում ձեռք բերված փոխզիջումներ հիման վրա տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար»:

 

Նախորդ հոդվածը‘«Զորակոչիկների և զինծառայողների իրազեկումը և նրանց ներգրավումը իրենց իրավունքների պաշտպանության մեջ» ծրագրի2-րդ փուլ’
Հաջորդ հոդվածը‘ՄԱԿ. Ամենաերջանիկ մարդիկ ապրում են Հյուսիսային Եվրոպայում’