‘Օբամա. Երեխաները ամեն օր մշտադիտարկում չէին անում, թե ինչ է հագել Քիմ Քարդաշյանը’

1393

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելել է Չատանուգայում գտնվող Ամազոն կենտրոն, որտեղ հարցազրույց է տվել Amazon-ի՝ նոր ֆորմատի էլեկտրոնային գրքերի համար:

Այստեղ էլ, ԱՄՆ նախագահը ասել է, որ էրոտիկ հոլովակով աշխարհին հայտնի դարձած Քիմ Քարդաշյանը եւ իր ընտանիքը իրենց ռեալիթի շոուով օգնել են «ստեղծել» երիտասարդների այնպիսի սերունդ, ովքեր սեւեռված են հարստության եւ հայտնի դառնալու մտքի վրա:

«Ամերիկյան երազանքը իր մեջ ներառում է մի քանի բավականին հասարակ տարրեր. լավ աշխատանք, որտեղ դուք ձեզ որոշակիորեն անվտանգ եք զգում, լավ կրթություն: Մարդիկ զգում էին, որ եթե նրանք շատ աշխատեն, նրանք կարող էին հասնել այդ երազանքին: Չեմ կարծում, որ մարդիկ քայլում էին՝ իրենք իրենց ասելով, թե ցանկանում են «ունենալ 10 000 քառակուսի ֆուտ տարածքով տուն»: Կարծում եմ, որ մշակույթում եւս որոշակի տեղաշարժ է կատարվել: Մեզ հասու չէին բաներ, որոնք մենք չունեինք նույն կերպ, ինչ այսօրվա երեխաները: Չկար հայտնիների եւ հարուստների ապրելակերպի մեջ այս ներթափանցումը: Երեխաները ամեն օր մշտադիտարկում չէին անում,  թե ինչ է հագել Քիմ Քարդաշյանը, կամ երբ է արձակուրդ գնում Քենյե Վեսթը՝ մտածելով, որ դա է հաջողության նշանը»:

Հ.Գ. Ի դեպ, ԱՄՆ նախագահի այս դիտարկումը թերեւս լավագույնս կարելի է վերագրել նաեւ հայկական էլեկտրոնային ԶԼՄ-ների մեծ մասին, ովքեր ամենօրյա լրահոսում առանձնահատուկ տեղ են հատկացնում Քիմ Քարդաշյանին՝ ինչ արեց, ինչ հագավ եւ ինչ կերավ լրահոսի շրջանակներում:  

Նախորդ հոդվածը‘Բագրատաշենի սահմանակետում մաքսավորները «օտարերկրացիներից» ավելի քան Դ30 հազար են շորթում’
Հաջորդ հոդվածը‘Ամուսնությունների եւ ծնունդների թիվը հունվար-հունիսին նվազել է’