‘Օբամա. Թեհրանն ատոմային զենք կարող է ստեղծել միայն մեկ տարի անց կամ ավելի ուշ’

789

Ամերիկյան հատուկ ծառայությունների տվյալների համաձայն՝ Իրանը կարող է միջուկային զենք ստեղծել միայն մեկ տարի անց կամ ավելի ուշ, հայտարարել է Բարաք Օբաման Associated Press-ին տված հարցազրույցում: Այդպիսով, նշում է լրատվական գործակալությունը, Օբաման հերքել է Իսրայելի տեղեկությունները, թե Թեհրանը միջուկային զենք կարող է ունենալ հաշված ամիսների ընթացքում: Սակայն Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ հետախուզության տվյալները «շատ ավելի պահպանողական են», քան Իսրայելինը: Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ստուգի, թե որքանով են լուրջ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավար Հասան Ռոհանիի մտադրությունները՝ միջուկային հիմնախնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու վերաբերյալ, փոխանցում է Interfax-ը: 

Նախորդ հոդվածը‘Հարցազրույց. Ալեքսիս Սանչես. Այժմ ես պատրաստ եմ պայթելու’
Հաջորդ հոդվածը‘Հեթանոսական տաճարների համալիրը բացահայտել է հին զոհաբերությունների գաղտնիքը ‘