‘Օբամա. Իրանի դեմ նոր պատժամիջոցները կարող են պատերազմի պատճառ դառնալ’

978

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին զգուշացրել է նոր պատժամիջոցներ չսահմանել Իրանի դեմ՝ հայտարարելով, որ այդ դեպքում ինքը վետո կդնի այդ որոշման վրա, քանի որ նման նախաձեռնությունը կարող է խափանել բանակցային գործընթացը և հանգեցնել ռազմական դիմակայության:

Այս մասին Օբաման հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ բանակցություններից հետո, որոնց հիմնական թեմաներից մեկը եղել է Իրանի միջուկային ծրագիրը:

Օբաման նաև շեշտել է, որ իրանական հարցով հնարավոր լավագույն արդյունքը կլինի դիվանագիտական գործարք կնքելը, ինչը համոզմունք կհաղորդի, որ Իրանը միջուկային զենք չի մշակում:

Փոխանցում է euronews-ը:

Նախորդ հոդվածը‘Ռոնալդու. «Մենք շարունակում ենք պայքարել Իսպանիայի առաջնությունում և Չեմպիոնների լիգայում հաղթելու համար»’
Հաջորդ հոդվածը‘Անգլիայի Պրեմիեր Լիգա. Խաղեր, որոնք չարժե բաց թողնել’