‘Օբամա. Լիբիան իմ ամենալուրջ սխալն էր’

1532

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ասել է, որ իր նախագահության օրոք թույլ տրված ամենամեծ սխալը  Լիբիայի առաջնորդ, գնդապետ Մուամար Քադաֆիի տապալումն է եղել՝ առանց դրա  հետևանքներին նախապատրաստվելու:

ԱՄՆ-ի նախագահը, սակայն, նաև հավելել է, թե Լիբիա ներխուժելու որոշումը, այնուամենայնիվ, ճիշտ է համարում:

2011 թ. ԱՄՆ-ը և մի քանի այլ երկրներ օդային հարվածներ հասցրին Լիբիայի կառավարական զորքերի դիրքերին՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու նպատակով: Սակայն այն բանից հետո, երբ Լիբիայի առաջնորդը սպանվեց գրոհայինների կողմից, երկիրն ընկղմվեց քաոսի մեջ: Տարբեր շրջաններ հայտնվեցին տարբեր խմբավորումների վերահսկողության տակ: Բացի այդ՝ Լիբիայում ստեղծվեցին երկու տարբեր խորհրդարաններ և երկու տարբեր կառավարություններ: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում, զավթեց Լիբիայի շրջաններից մեկը:

Օբաման պատասխանել է Fox News հեռուստատեսության հարցերին, թե որոնք են եղել Սպիտակ տանը իր իշխանության ամենահիշարժան պահերը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ավակով. Ռադայում նոր դաշինքի վերաբերյալ բանակցությունները մտել են փակուղի’
Հաջորդ հոդվածը‘Օսկանյանը եւ թուրք-ադրբեջանական պատմագրությունը’