‘Օբամա. Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայում տեղի ունեցող բռնությունների համար’

1016

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Ռուսաստանի գործողությունները՝ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացման ուղղությամբ, անպատասխան չեն մնա: Ըստ Օբամայի՝ միանգամայն ակնհայտ է, որ Ուկրաինայում ռազմական գործողություններ են մղում ռուսաստանյան զորքերը: «Ռուսաստանը միտումնավոր և բազմիցս խախտել է Ուկրաինայի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը»,- ընդգծել է նա:

Ամերիկացի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ: «Եթե անգամ կային կասկածներ, այժմ մենք համակարծիք ենք, որ Ռուսաստանը պատասխանատու է Ուկրաինայի արևելքում կատարվող բռնությունների համար: Ռուսաստանը սնում է բռնությունները: Ռուսաստանը պատրաստել է անջատականներին: Ռուսաստանը  զինել է նրանց: Ռուսաստանը ֆինանսավորում է նրանց», — ասել է ԱՄՆ նախագահը: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Ականի պայթյունից տուժածների վիճակը կայուն ծանր է ‘
Հաջորդ հոդվածը‘Նյու Յորքում կանցկացվի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված խորհրդաժողով’