‘Օբամա. Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի Ասադի և սիրիական օրինակարգ կառավարության միջև’

1261

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը պետք է որոշեն՝ ուզում են  աջակցե՞լ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, թե՞ «պահպանել սիրիական պետությունը», եթե այն օրինական լինի, տեղեկացնում է Associated Press-ը:

Ըստ Օբամայի՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմը չի դադարի, եթե իշխանության ղեկի մոտ լինի Ասադը, քանի որ նա «չի կարող լեգիտիմություն ձեռք բերել»:

Նախագահ Օբամայի կարծիքով՝ վերջին շրջանում գործադրված դիվանագիտական ջանքերն ուղղված են նրան, որ ստեղծվի մի այնպիսի միջավայր, ինչը հենակետ կդառնա և կհանգեցնի քաղաքական փոփոխությունների: Օբաման նաև հույս է հայտնել, որ թեպետ ոչ բոլոր կողմերն են պահպանում կրակի դադարեցումը, այնուհանդերձ՝ իրենց կհաջողվի ստեղծել «հանդարտության խորշեր»: Փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Մուսուլմանները դատապարտում են բռնությունը. #notinmyname’
Հաջորդ հոդվածը‘Ասադը հայտարարել է հնարավոր հրաժարականի մասին’