‘Օբամեյանգը դերբիում տարած հաղթանակի մասին’

953

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է «Շալկեի» նկատմամբ Ռուրյան դերբիում տարած հաղթանակը:

«Հաղթանակը դերբիում գերագույն հաճույք է», – մեջբերում է Օբամեյանգին Goal.com-ը:

Հիշեցնենք, որ երեկ կայացած «Բորուսիա» – «Շալկե» խաղն ավարտվել է 3:0 հաշվով. հաշիվը 78-րդ րոպեին բացել է հենց իվուարցի ֆուտբոլիստը. այնուհետև գոլերի հեղինակ են դարձել նաև Մխիթարյանը և Ռոյսը:

«Կարող եմ ասել, որ խաղադաշտում ջերմաստրճանը չափազանց բարձր էր: Մենք շատ հնարավորություններ ունեինք երկրորդ խաղակեսում, և մենք սպանեցինք այդ հնարավորությունները: Ես նույնպես շատ հնարավորություններ ունեի և, երևի, ինձ էլ կսպանեին, եթե ես գոլ չխփեի: Առաջին անգամ ես լսեցի վարողի ձայնը, ով 3 անգամ արտասանեց իմ անունը… Դա խելագարություն էր: Մենք մրցաշրջանի լավագույն հանդիպումն անցկացրեցինք», – հավելել է Պիեր-Էմերիկեն:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ Մադրիդ» – «Վիլյառեալ» 1-1․ Մադրիդցիների առաջին ոչ-ոքին ընթացիկ առաջնությունում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Ռոջերս. «Իմ թիմը հիանալի խաղ ցուցադրեց»’