‘Օբամեյանգին խորհուրդ են տվել սալտո չանել(տեսանյութ)’

1587

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը փոքր ժամանակ երկրպագել է «Ռեալին» և հիացմունքով է դիտել, թե ինչպես է Ուգո Սանչեսը գոլերը տոնելիս սալտո անում: Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալուց հետո Օբամեյանգը պարբերաբար գոլերը տոնում է այնպես, ինչպես ժամանակին Սանչեսը:

«Sport Bild» պարբերականը հաղորդում է, որ Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիան և «Բորուսիայի» ղեկավարությունը ֆուտբոլիստին խորհուրդ են տվել այլևս նման ձևով չտոնել գոլերը: Պարբերականի հետ զրույցում գերմանացի բժիշկ Բերնդ Կաբելկը խոսել է հնարքի հավանական հետևանքների մասին.

«Սալտոյի ժամանակ պետք է շատ բարձր ցատկել, որպեսզի հաջողվի բարեհաջող կանգնել: Մեծ է հավանականությունը, որ սալտոյից հետո ֆուտբոլիստները մկանային վնասվածքներ կստանան, իսկ վատագույն դեպքում կարող է պարանոցի վնասվածք լինել, որը կունենա իր ողբերգական հետևանքները»,-ասել է բժիշկը:

Ավելի վաղ Օբամեյանգն ասել էր, որ փորձում է հնարավորինս ուշադիր և զգույշ լինել. «Գիտեմ, որ դա վտանգավոր է, բայց ես սալտո անում եմ այն ժամանակ, երբ վստահ եմ՝ կարող եմ»:

Նախորդ հոդվածը‘Նեյմարը` լրագրողին. «Դու տխմար ես, սկսի՛ր ճշմարտությունն ասել»’
Հաջորդ հոդվածը‘«Australian Open». Դժվարին պայքարում Մարեյը հաղթեց Ռաոնիչին (տեսանյութ)’