Օբամեյանգի գոլը հաղթանակ բերեց «Բարսելոնային» (տեսանյութ)

350

Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Բարսելոնան» Սան Սեբաստիանում հյուրընկալվեց «Ռեալ Սոսիեդադին»։ Չավիի գլխավորած թիմն առավելության հասավ նվազագույն հաշվով։

11-րդ րոպեին աչքի ընկավ գաբոնցի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, որին գոլային փոխանցում կատարեց իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը։

32 խաղից հետո «Բարսելոնան» 63 միավորով երկրորդն է եւ 15 միավոր հետ է առաջատար «Ռեալից», որը մեկ հանդիպում շատ է անցկացրել։ «Ռեալ Սոսիեդադը» 6-րդն է՝ 55 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 33-րդ տուր

«Ռեալ Սոսիեդադ» — «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)

Պիեր-Էմերիկ Օբամեյանգ, 11

Նախորդ հոդվածը«Հանրաքվեի նմանակումը» նշանակվել է ապրիլի 27-ին
Հաջորդ հոդվածը«Լացիոն» պայմանագիր է առաջարկել Մխիթարյանին