‘Օբամեյանգն՝ Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների եզրափակիչ եռյակում’

1278

Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիան հրապարակել է 2015թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչ եռյակը:

Մրցանակին հավակնում են Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը, անգլիական «Սուոնսիի» հարձակվող Անդրե Այուն (Գանա) եւ անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կոտդիվուարցի կիսապաշտպան Յայա Տուրեն, որը նախորդ չորս տարիներին արժանացել է այս կոչմանը:

Մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունվարի 7-ին Նիգերիայի մայրաքաղաք Աբուջայում:

Նախորդ հոդվածը‘Մոուրինյո. «Հանդիպումներից առաջ սերիալ եմ դիտում»’
Հաջորդ հոդվածը‘Նիկիտա Սիմոնյան. «Խորհուրդ կտայի Չերիշեւին տեղափոխվել «Սպարտակ»’