‘Օբամեյանգ. ««Բորուսիայում» ես ինձ շատ լավ եմ զգում»’

822

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտարարել է, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում չի մտածել ակուբը փոխելու մասին: Ֆուտբոլիստը նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը վստահում է իրեն:

«Ընթացիկ մրցաշրջանում ես ինձ շատ լավ եմ զգում, իսկ մարզիչն ինձ վստահում է: Ցանկանում եմ նույն ոգով շարունակել եւ բոլորին վստահեցնել, որ մենք կփրկենք մրցաշրջանը»,_ Օբամեյանգի խոսքերն է մեջբերում RMC-ն:

Հիշեցնենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Օբամեյանգը 19 հանդիպում է անցկացրել, 7 գոլի հեղինակ է դարձել եւ 4 արդյունավետ փոխանցում է կատարել: Իսկ ինչ վերաբերում է «Բորուսիային», ապա թիմը 20 տուրից հետո 19 միավորով մրցաշարային աղյուսակում 16-րդ հորիզոնականում է գտնվում:

Նախորդ հոդվածը‘Վլադիմիր Կարապետյան. Առաջիկա զարգացումների սպասումով’
Հաջորդ հոդվածը‘El Mundo Deportivo-ն Լյովին շնորհել է տարվա լավագույն մարզչի կոչումը’