‘«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունն օգնում է նաև Հայաստան տեղափոխված սիրիահայերին ‘

1190

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են, նախաձեռնության հաշվեհամարին կատարվում են փոխանցումներ անհատների և ձեռներեցների կողմից, շարունակում ենք ստանալ օգնություն՝ պարենամթերքի տեսքով: Որպես օրինակ՝ Արմավիրի պահածոների գործարանից ստացանք օգնություն, մոտ կես տոննա պարենամթերք հավաքվել է Արմավիրի շրջանում: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը՝ տեղեկացնելով, որ հավաքված ողջ պարենամթերքը հավաքվում է «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում, որտեղ մի ամբողջ մասնաբաժին հատկացված է «Օգնիր եղբորդ» նախաձեռնությանը՝ աշխտանքները կազմակերպելու համար:

«Մոտ 150 սիրիահայ ընտանիքի տրվել են պարենային տուփեր, 200 հոգու նվիրաբերվել է կոշկեղեն և հագուստ, 200 ընտանիքի՝ տաք ծածկոցներ, ևս 200-ը կստանան այս շաբաթվա ընթացքում: Հայաստան տեղափոխված սիրահայերի մասնակցությամբ ձևավորվել է խումբ, որն արձանագրում է խնդիրներ, հոգսեր, և փորձում ենք համատեղ ջանքերով լուծումներ տալ՝ համագործակցելով սփյուռքի ու գիտության և կրթության նախարարությունների հետ», — եզրափակեց Լիլիթ Գալստյանը:

Նախորդ հոդվածը‘Ովքե՞ր են խաբել տաքսու վարորդներին ‘
Հաջորդ հոդվածը‘Զգուշացեք` իշխանությունները մանիպուլացնում են ‘