Օգոստոսի 17-18-ը Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է սուգ

378

Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ:

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի՝ օգոստոսի 16-ին ստորագրած հրամանագրով եւս՝ Արցախի Հանրապետությունում օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց:

Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարված սգո օրերն աշխատանքային օրեր են:

Ի պատասխան «Արմենպրես»-ի հարցմանն այս մասին տեղեկացրել են կառավարությունից։

«Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին կիսով չափ իջեցվում է Հայաստանի Հանրապետության դրոշը։

«Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ պաշտոնապես հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը հեռարձակողների կողմից արգելվում է։

Նախորդ հոդվածըՀենրիխ Մխիթարյանը վնասվածք է ստացել
Հաջորդ հոդվածըՈւիլյամ Լինդ. Ուկրաինան չի սերտել Կուրսկի ճակատամարտի դասերը