‘Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա’

781

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր-պոլիկլինիկական բուժհաստատություններ է այցելել 35762 քաղաքացի: Նույն օրերի ընթացքում Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ծառայությունը արձանագրել է 4002 կանչ, որի արդյունքում հոսպիտալիզացվել է 833 քաղաքացի: Կանչերի թվում գերիշխել են սիրտ-անոթային, սուր շնչառական խնդիրները և տարաբնույթ վնասվածքները: Օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքում ծնվել է 539 երեխա`270 տղա և 269 աղջիկ:

Նախորդ հոդվածը‘ՀՔԾ. Հատուկ ծառայություն իրականացնող անձը խուլիգանության դեպքի մասնակից’
Հաջորդ հոդվածը‘Հունաստանի խորհրդարանն ընդունեց հայերի ցեղասպանության ժխտումը քրեականացնող բանաձև’