‘Օգոստոսի 9-ին՝ Վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ցույց՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների’

1280

Գլխավոր դատախազության դիմաց ամեն ուրբաթ ի պաշտպանություն քաղբանտարկյալների տեղի ունեցող բողոքի ակցիան չի կայանա: Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով վերաքննիչ դատաքննության հաջորդ նիստը կկայանա ուրբաթ օրը՝ օգոստոսի 9-ին:

Այդ օրը, ժամը 11:30-ից, բողոքի ակցիա տեղի կունենա Վերաքննիչ դատարանի շենքի դիմաց: Հիշեցնենք, որ նույն օրը լրանում է Կոնգրեսի ակտիվիստների դեմ հրահրված գործի, ինչպես նաեւ քաղբանտարկյալ Տիգրան Առաքելյանի` անազատության մեջ լինելու երկու տարին:

«Էնպես որ, հաջորդ ակցիան դատախազության մոտ տեղի կունենա արդեն օգոստոսի 16-ին, եթե մինչ այդ տղաներին արդարացնելու մեր պահանջը բավարարված չլինի: Ազատություն քաղբանտարկյալներին», — «Ֆեյսբուքի»` իրադարձության մասին ծանուցող էջում գրում է Կոնգրեսի վարչության անդամ Արեգ Գեւորգյանը:

Նախորդ հոդվածը‘Ջեյմս Ուորլիքի նշանակումը ՄԽ համանախագահի պաշտոնում վկայում է ԱՄՆ առաջնահերթ վերաբերմունքի մասին’
Հաջորդ հոդվածը‘Իրանում զանգվածային համաներում է հայտարարվել’