‘Օգոստոս ամսվա ընթացքում Սիրիայում զոհվել է հինգ հազար մարդ:’

1350

Սիրիայում շարունակվում են մարտական գործողությունները կառավարական ուժերի և «Սիրիայի ազատ բանակի» ապստամբների միջև: Երեքշաբթի օրվա դրությամբ մարտերը շարունակվել են Իդլիբում, Հալեպում, Համայում: Խոշոր քաղաքներում զինված բախումները տեղի են ունենում գրեթե ամեն հարյուր մետրի վրա:

 Ընդդիմադիրները պնդում են, որ միայն օգոստոս ամսվա  ընթացքում Սիրիայում զոհվել է հինգ հազար մարդ: Սա զոհերի առավելագույն քանակն է 2011-ի մարտից ի վեր:

Հիշեցնենք, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի կողմնակիցների և ընդդիմության միջև հակամարտության սկզբից, իրավապաշտպանների տվյալներով, զոհվել է ավելի քան 23.000 մարդ: Հակամարտությունը շարունակվում է 2011թ. մարտից:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ-ում հավատարմագրված դեսպաններին ‘
Հաջորդ հոդվածը‘Դիվանագիտական կոռեկտությունը վնաս է հասցնում մեր տարածաշրջանի անվտանգությանը. Սերժ Սարգսյան’