‘Օդային տրանսպորտի կայացումը նոր տեմպեր կհաղորդի ԼՂՀ տնտեսությանը’

981

«Օդային տրանսպորտի ոլորտի կայացումը թույլ կտա նոր տեմպեր հաղորդել հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչպես նաև ավելացնել զբոսաշրջիկների հոսքը»,- այսօր ԼՂՀ ԱԺ-ում հայտարարել է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը`կառավարության գործունեության ծրագրի ներկայացման ժամանակ: Նա նշել է, որ քաղաքացիական ավիացիայի բնագավառում քաղաքականությունն ուղղված կլինի առաջին հերթին Ստեփանակերտ-Երևան-Ստեփանակերտ ուղղությամբ օդային կանոնավոր կապի ապահովմանն ու զարգացմանը, ինչպես նաև` այլ ուղղություններով օդային հաղորդակցությունների ստեղծմանը, ուղևորների, ուղեբեռների, փոստի արագ և անվտանգ փոխադրումների կազմակերպմանը: 

Նախորդ հոդվածը‘Ֆաբիո Կապելո. Հույս ունեի, որ Ռոնալդուի վնասվածքն ավելի լուրջ է’
Հաջորդ հոդվածը‘ԵԽԽՎ-ի համազեկուցողը անհանգստացած է Օսկանյանին «վիճահարույց քրեական մեղադրանքների» հիման վրա պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու կապակցությամբ’