‘Օդանավակայանից մինչեւ «Չարբախ» կայարան նոր երկաթուղի կկառուցվի ‘

1099

Հայաստանի Հանրապետության տրասնպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը դեկտեմբերի 3-ին ընդունել է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունների ներկայացուցիչներին՝ Մարսելո Վենդեյի եւ Վիկտոր Ռեբեցի գլխավորությամբ, հայտնում է ՀՀ տրանսպորտի եւ կապ նախարարության լրատվական ծառայությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից մինչեւ «Չարբախ» երկաթուղային կայարանն ընկած հատվածում նոր երկաթգծի կառուցմանն առնչվող հարցեր: 

Նախարար Գագիկ Բեգլարյանը կարեւորել է նշյալ հատվածում երկաթգծի կառուցումը. 
«Կարծում եմ, որ համատեղ աշխատանքի, ջանքերի, փորձի փոխանակման շնորհիվ այս նախագիծը կյանքի կկոչվի:  Այն Հայաստանի Հանրապետության համար կարեւոր նշանակություն ունեցող ծրագիր է։ Տրասնպորտի եւ կապի նախարարությունը պատրաստակամ է կողմերին աջակցել ցանկացած հարցում»,- նշել է նախարարը: 
Գագիկ Բեգլարյանը «Արմենիա միջազգային օդանավակայաններ» եւ«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություններին հանձնարարել է կազմակերպել երկկողմ քննարկումներ,  ձեռք բերել համատեղ պայմանավորվածություններ, ինչպես նաեւ  նախագծի վերաբերյալ նախարարությանը ներկայացնել գրավոր առաջարկություններ:
Նախագծի իրականացման հիմնական շահառուներն են ՀՀ կառավարությունը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունը, «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունը և ՀՀ կապի եւ կապի և տրանսպորտի նախարարությունը։ Երկաթգծի կառուցման եւ վերակառուցման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի մշակումը իրականացրել է «Տրանսնախագիծ» ՓԲԸ-ն: 

 

 

Նախորդ հոդվածը‘Ուգանդայում կորել է Էրիթրեայի ֆուտբոլի հավաքականը ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Սիրիային զգուշացնում է՝ քիմիական զենք գործածելու դեպքում պատասխանը չի ուշանա ‘