‘Օդանավակայանում իրոք եղել են խնդիրներ. Պատվիրակությունն այսօր է մեկնել Բրազիլիա ‘

880

Հայաստանի մարզական պատվիրակությունը մեկնել է Բրազիլիա այսօր առավոտյան` մասնակցելու դպրոցականների համաշխարհային օլիմպիական խաղերին. այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասել է դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիայի նախագահ Արա Մեհրաբյանը։ Այսօր տեղեկություն էր տարածվել, որ օդանավակայանում Հայաստանի մարզական պատվիրակությունը պարզել է, որ պատվիրակությունը կասկածելի գնումների հետ առաջացած խնդիրների պատճառով՝ օդանավի տոմս չունեն:

Արա Մեհրաբյանը, կայքի հետ զրույցում, ըստ էության չի հերքել, որ տոմսերում անճշտություններ եղել են։ Սակայն հավելել է, թե ամեն ինչ այս պահին հարթվել է։ Պատվիրակությունը պետք է մեկներ նոյեմբերի 26-ին, սակայն մեկնել է միայն այսօր առավոտյան. «Պատվիրակությունը դեռ չի հասել տեղ, քանի որ մեկնել է Երեւան-Մոսկվա, Մոսկվա — Փարիզ, Փարիզ- Սան Պաուլո, Սան Պաուլո- Բրազիլիա չվերթերով, վաղը նրանք կհասնեն եւ 16.00 -ին կմասնակցեն ընդհանուր շքերթին.: Անդրադառնալով տոմսերին՝ վերջինս ասել է, թե դրանք գնել է դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան։ Իսկ անճշտության պահով էլ ասել է, թե այդ տարբերակը ավելի լավ է, քանի որ, եթե պատվիրակությունը մեկներ երեկ, ապա նրանք պետք է 14 ժամ սպասեին Դուբայում՝ թռիչքը շարունակելու համար։ 

 

Նախորդ հոդվածը‘Հայաստան է բերվել ՌԴ նախագահի զրահապատ մեքենան. Մամուլ ‘
Հաջորդ հոդվածը‘Ամբաստանյալ. Երեւանի ու Շիրակի ոստիկանապետերը դիմակավորների օգնությամբ դաժան ծեծի են ենթարկել’