‘Օդեսացի հոգևորականը վաճառքի է հանել Ստրելկովի բաժակը’

809

Օդեսայի տաճարի հոգևորական հայր Ալեքսանդրը աճուրդի է  հանել աշխարհազորայինների իրերը, որոնք բերվել են Դոնբասի ռազմական գործողությունների գոտուց: Այդ մասին հաղորդել է УНН-ն՝ հղում անելով ZIK հեռուստատեսությանը:

Հոգևորականի հավաքածուում կրակված պարկուճներ են, կրակոցներից ծռմռված ավտոմեքենայի անվածածկոց, ինչպես նաև՝ այն բաժակը, որով թեյ է խմել աշխարհազորայինների նախկին հրամանատար Իգոր Ստրելկովը:  Հայր Ալեքսանդրի խոսքով՝ «այդ հակասական, սակայն եզակի առարկայի » համար արդեն առաջարկվել է երեք հազար գրիվնա (194 դոլար): Աճուրդից գոյացած գումարը հոգևորականը մտադիր է ծախսել ռազմական գործողության գոտում գտնվող ուժայինների համար սարքավորումներ ձեռք բերելու վրա:

Ի դեպ, Ուկրաինայում դրանից առաջ սկսել էին վաճառել երկրի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի ունեցվածքը, որի նստավայրը Մեժիգորիեում, նրա փախուստից հետո, գրավել էին մայդանցիները: Մասնավորապես, ինտերնետ-աճուրդում վաճառքի էր հանվել երկրի նախկին ղեկավարի բաճկոնը, որը նույնպես գնահատվել էր երեք հազար գրիվնա: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ճապոնիան հայտարարել է նոր պատժամիջոցների մասին՝ կապված Ուկրաինայի հետ’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալի» փայլուն հաղթարշավը, «Լիվերպուլի» տխուր արդյունքը (տեսանյութ)’