‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա’

1272

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 10-ի ցերեկը, 11-ին, 14-15-ն առանձին շրջաններում, 12-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 10-ի ցերեկը, 11-12-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով, 13-14-ը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում՝

Հուլիսի 10-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 11-14-ը քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի հուլիսի 11-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

  • Օդի առավելագույն ջերմաստիճան 38.60C (1978 թ.)
  • Օդի նվազագույն ջերմաստիճան 7.50C (1992 թ.)
  • Օդի միջին օրական ջերմաստիճան 26.50C

Նախորդ հոդվածը‘Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ, Ֆեդերերը՝ լավագույն թենիսիստ’
Հաջորդ հոդվածը‘ՊՍԺ-ն տուգանել է Նեյմարին 375 հազար եվրոյով’