Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով

392

Գագիկ Սուրենյանը փոխանցում է.

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է Օգոստոսի 27-30-ին Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 5-7 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-ին և 30-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով՝ +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Ազգաբնակչությանը կոչ ենք անում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Նախորդ հոդվածըԷրիկսենի կյանքը փրկած բժիշկներն ու Դանիայի թիմի ավագը կարժանանան ՈւԵՖԱ-ի նախագահի մրցանակին
Հաջորդ հոդվածըՌումենիգե․ Ռոնալդուին 35 միլիոն եվրո վճարելը զարգացման անառողջ ճանապարհ է