‘ Օդի ջերմաստիճանը կբարձրանա ‘

1606

Հանրապետության տարածքում`

Հունիսի 19-24-ը` գիշերը և կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավ-արևելյան` 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը 23-24-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում՝ 

Հունիսի 19-24-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` նաև քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքի հունիսի 20-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան`         36.50C (1974 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան`             8.80C (2002 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան`         22.60C

Նախորդ հոդվածը‘Պաշտոնական. Ռոբերտ Մորենոն՝ Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ’
Հաջորդ հոդվածը‘Մատս Հումելսը վերադարձավ Դորտմունդի «Բորուսիա»’