Օդի ջերմաստիճանը կնվազի

567

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-19-ը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 20-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին շրջաններում` մառախուղ:

Դեկտեմբերի 17-22-ն Արարատյան դաշտում առավոտյան ժամերին սպասվում է մառախուղ։

Դեկտեմբերի 20-21-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 17-ի ցերեկը, 18-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, առավոտյան ժամերին ցածրադիր գոտում հնարավոր է մառախուղ:

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Խորվաթիան՝ բրոնզե մեդալակիր (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըԱրգենտինան խելահեղ եզրափակիչում հաղթեց 11-մետրանոցներով ու դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)