‘Օդի ջերմաստիճանը ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա’

1262

Այսօր ցերեկը տեղումների հավանականությունը կպահպանվի միայն Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում: Այլ շրջաններում կդիտվի մեծ մասամբ արևային եղանակ:

Օդի ջերմաստիճանը ցերեկը 2-3 աստիճանով կբարձրանա:

Հայպետհիդրոմետից հայտնում են, որ տեղ-տեղ հնարավոր է քամի 10-15մ/վրկ արագությամբ, լեռներում և լեռնանցքներում հնարավոր է բուք, մառախուղ և ցածր տեսանելիություն, ճանապարհներին մերկասառույց և դժվարանցանելիություն:

Երևանում այսօր կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Տեղ-տեղ հնարավոր է մերկասառույց:

Գիշերը սպասվում է 0+2, ցերեկը +7+9, երեկոյան +3+5 աստիճան տաքություն:

Նախորդ հոդվածը‘Թբիլիսիում փակվում է ամենահին՝ Օրթաչալայի բանտը’
Հաջորդ հոդվածը‘«Սպարտակ-2»-ը հաղթեց նորվեգական թիմին. Աղվան Պապիկյանը՝ գոլի հեղինակ’