‘Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով’

1486

Ուշադրություն

Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից:


Հանրապետության տարածքում`

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-4-ը շրջանների զգալի մասում գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ՝ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում

Հուլիսի 30-ի ցերեկը, 31-ին, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-4-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի հուլիսի 31-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           40.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               13.40C (1985 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           26.80C

Նախորդ հոդվածը‘Հարութ Ուլոյան. 1996-ի սեպտեմբերի 25-ին ընդդիմությունը բռնի հեղաշրջման փորձ է արել’
Հաջորդ հոդվածը‘34.777.000 դրամ կաշառք, 8.045.500 դրամի յուրացում․ Ոստիկանությունը կոռուպցիոն բնույթի հանցագործություններ է բացահայտել’