‘ՕԵԿ-ը դադարել է կուսակցություն լինել. «ՉԻ»’

2008

«ՉԻ» ունեցած տեղեկություններով, ՕԵԿ-ն կուսակցությունից արտահոսքը փորձում է կոմպենսացնել ամեն կերպ, այդ թվում նաև ՀՀ Սահմանադրությանը հակասող: Ըստ հավաստի աղբյուրների, Ֆրանսիական համալսարանի բոլոր աշխատակիցներին ստիպում են օեկական դառնալ, կուսակցության անդամ են դարձնում անգամ այն դասախոսներին, ովքեր չեն հանդիսանում ՀՀ քաղաքացիներ:

Թերթը նշում է, որ Կուսակցությունների մասին ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում նշված է, որ կուսակցություն չի կարող ճանաչվել այն միավորումը, որի կանոնադրությունը թույլատրում է նրանում օտարերկրյա քաղաքացիների անդամակցությունը: Ստացվում է, որ այն պահից սկսած, երբ ՕԵԿ-ական են գրանցվել ոչ ՀՀ քաղաքացիներ, ՕԵԿ-ը դադարել է կուսակցություն լինել։

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Իլհամ Ալիևին՝ Քերիի միջնորդությամբ’
Հաջորդ հոդվածը‘Արցախում չկան ընդդիմադիր թերթեր, իրավապաշտպաններ, անկախ փաստաբաններ. «Հրապարակ»’