‘ՕԵԿ-ը խորհրդակցություններ է անցկացրել ԲՀԿ-ի և «Ժառանգության» հետ’

396

Հունիսի 11-ին ԱԺ-ում խորհրդակցություններ են տեղի ունեցել վերջերս կառավարող կոալիցիայից դուրս եկած «Օրինաց երկիր» խմբակցության և «Բարգավաճ Հայաստանի» ու «Ժառանգության» միջև:

ՕԵԿ նախաձեռնությամբ քննարկվել են ընտրական օրենսգրքում բարեփոխումները, որոնք ենթադրում են անցում խորհրդարանական ընտրությունների 100% համամասնական ընտրակարգի:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է ՕԵԿ խմբակցությունից պատգամավոր Հովհաննես Մարգարյանը, ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են հանգել այդ հարցի առնչությամբ: Նրա խոսքով, քննարկվել են նաև 12 կետերը: «Օրինաց երկիրը» պատրաստ է համագործակցել «քառյակի» հետ դրանց իրականացման ուղղությամբ: Սակայն, քառյակին ՕԵԿ-ի միանալու հարցը չի քննարկվել: «Ըստ էության, հրատապ խնդիրների լուծման համար դա պարտադիր չէ»,- ասել է Մարգարյանը: Նա նաև տեղեկացրել է, որ ՕԵԿ-ը նախատեսում է հանդիպումներ անցկացնել նաև ՀՅԴ-ի և Հայ ազգային կոնգրեսի հետ: 

Նախորդ հոդվածը‘Մ.Մելքումյան. Այսօր Հայաստանում չկան երկրի սոցիալ-տնտեսական վիճակից գոհ մարդիկ’
Հաջորդ հոդվածը‘Էլեկտրաէներգիան կթանկանա 3.85 դրամով՝ օգոստոսի 1-ից’