‘ՕԵԿ-ը կքննարկի ՀԱԿ-ի հրավիրած արտահերթ նիստին մասնակցելու հարցը’

791

Արտահերթ նիստը երբ կկայանա, օրակարգը կլինի, մենք այդ օրակարգին կհետևենք, կտեսնենք՝ ինչ առաջարկություններ են կատարվում, և մեր տեսակետը կասենք: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանը՝ պատասխանելով հարցին, թե մասնակցելո՞ւ են Հայ ազգային կոնգրեսի հրավիրած արտահերթ նիստին:

«Կքննարկենք՝ մասնակցելու է թե ոչ խմբակցությունը, և որոշում կկայացնենք: Մեզ հետաքրքրող հարցեր կլինեն՝ մենք մեր մասնակցությունը կբերենք»,- ասաց Բիշարյանը:

Անդրադառնալով քաղաքական խորհրդակցությունների շրջանակում ԲՀԿ-ՕԵԿ հանդիպմանը՝ Բիշարյանը նշեց, թե արտառոց բան չկա, և իրենց կոալիցիոն համագործակցությունը չի խոչընդոտում, որ քաղաքական գործընկերների հետ, առավել ևս՝ խորհրդարանական, որոշակի հարցերի շուրջ ունենան քննարկումներ:

«Քաղխորհրդի նիստին կներկայացնենք՝ ինչ է քննարկվել այդ հանդիպմանը, կուսակցությունն իր մոտեցումները կներկայացնի»,- եզրափակեց ՕԵԿ պատգամավորը:

Նախորդ հոդվածը‘Լիլիթ Մկրտչյանը պարտվեց առաջին պարտիայում, սկսվել է երկրորդ պարտիան. ՈւՂԻՂ’
Հաջորդ հոդվածը‘Երևանը հետաքրքիր է նաև եգիպտացի զբոսաշրջիկների համար’