‘ՕԵԿ-ը մանրամասները չգիտի, բայց դեմ է հանձնաժողով ստեղծելուն ‘

698

Աժ-ում շարունակվում են գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ ԱԺ որոշման նախագծի քննարկումները: Ելույթ ունենալով իրենց խմբակցության անունից՝ ՕԵԿ-ական Մհեր Շահգելդյանը հայտարարեց, թե իրենք դեմ են գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գաղափարին: Միաժամանակ՝ Շահգելդյանը հայտարարեց, թե իրենք էլ, մյուսների նման, դեմ չեն այդ հարցի շուրջ «իմանալ բոլոր մանրամասները», սակայն դա առաջարկեց անել տարատեսակ լսումներ կազմակերպելով կամ միջկառավարական ու միջխորհրդարանական հանձնաժողովների նիստերում քննարկումներ կազմակերպելով: ՕԵԿ-ը, պարզվեց, դեմ է նաև այն պատճառով, որ այդ հանձնաժողովը «հարցականի տակ կարող է դնել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության բազմաթիվ կողմեր»:

Նախորդ հոդվածը‘ՀՅԴ-ն դեռ 2010-ին էր առաջարկում գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծել (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘ Արամ Մանուկյանը կոչ արեց ստեղծել գազի հարցով ժամանակավոր հանձնաժողով՝ ելնելով բոլորի արժանապատվությունից’