‘ՕԵԿ-ը Վարդան Օսկանյանի գործը չի քննարկել. Հեղինե Բիշարյան ‘

949

«Օրինաց երկիր» խմբակցությունում Վարդան Օսկանյանի հարցով քննարկում չի եղել: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

«Մենք կքննարկենք միջնորդագիրը, դեռ չենք քննարկել, քննարկման արդյունքում նաև երկուշաբթի օրը մենք կլսենք գլխավոր դատախազի հաղորդումը, կլսենք նաև մեղադրվող անձին, և դրանից հետո մենք մեր որոշումը կկայացնենք», — ասաց Բիշարյանը:

Երբ նրան խնդրեցինք ներկայացնել իր անձնական կարծիքը, ասաց, որ նախապես որևէ բան չկարդալով, չիմանալով, չլսելով, կարծիք հայտնելն այդքան էլ ճիշտ չի համարում: «Ես գործը չեմ ուսումնասիրել», — եզրափակեց Բիշարյանը:

Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը նախօրեին միջնորդագիր է ներկայացրել ԱԺ՝ Օսկանյանին որպես կասկածյալ ներգրավելու համար:

Նախորդ հոդվածը‘Apple-ը ներողություն է խնդրել в iOS 6 քարտեզների համար’
Հաջորդ հոդվածը‘Թունիսում սեռական բռնության զոհին վեցամսյա կալանք է սպառնում’