‘ՕԵԿ քաղխորհրդի նիստը վերածվել է «ռազբորկայի». «Ժողովուրդ»’

1673

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ անցած հինգշաբթի օրը կայացած ՕԵԿ քաղխորհրդի նիստը վերածվել է «ռազբորկայի»: Լարվածությունը ստեղծվել է այն μանից հետո, երμ քաղխորհրդի նիստերի ժամանակ Արթուր Բաղդասարյանը ՕԵԿ-ական նախարարներին իրենց պարտականություններից չբխող հանձնարարություններ է տվել, խոսել է բիզնեսների ընդլայնման, նոր բիզնեսների ստեղծման մասին, ինչը դուր չի եկել գործադիրի անդամներին:

Եվ ահա վերջին քաղխորհրդի նիստի ժամանակ ՕԵԿ նախարարների համբերության բաժակը լցվել է, նրանք վիճաբանել են, հերթով լքել քաղխորհրդի նիստի դահլիճը:

Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Միսակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է տեղեկությունը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ձվի շուկայում վաճառվում է ժամկետանց հավկիթ և ոչ միայն. «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է անձրեւային եղանակ’