‘Օզբիլիսը կրկին շքեղ գոլի հեղինակ (տեսանյութ)’

1062

Մի քանի րոպե առաջ Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության Կուբան – Սպարտակ (Մոսկվա) խաղում մեր հավաքականի և Կուբանի կիսապաշտպան Արազ Օզբիլիսը դուգանային հարվածից դարձավ գեղեցիկ գոլի հեղինակ և հավասարեցրեց հաշիվը։ Այս պահի դրությամբ ոչ ոքի` է 2-2։

P.S. Խաղն այդպես էլ ավարտվեց 2-2։ 

 

Այժմ հանդիպման մասին ավելի մանրամասն:

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 8-րդ տուրում Կրասնոդարի «Կուբանը» սեփականխաղադաշտում՝ ոչ-ոքի 2:2 խաղաց Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ:
Հանդիպման հաշիվը 14-րդ րոպեին բացեցին հյուրերը, աչքի ընկավ Մակգիդին: 28-րդ րոպեին «Կուբանի» պաշտպան Արտյոմ Ֆիդլերը 35 մետր հեռավորությունից կատարած հարվածով արտակարգ գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ:
2-րդ խաղակեսի 53-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Էմենիկեն «Սպարտակին» նորից մղեց՝ 1:2:
Սակայն 10 րոպե անց «Կուբանի» կիսապաշտպան Արաս Օզբիլիզը գերազանց իրացրեց տուգանային հարվածը եւ հավասարեցրեց հաշիվը: Նշենք, որ Օզբիլիզը աչքի է ընկնում երկրորդ խաղն անընդմեջ:
Այս խաղից հետո «Կուբանը» եւ «Սպարտակը» վաստակել են 13-ական միավոր, եւ զբաղեցնում են Ռուսաստանի բարձրագույն առաջնության 6-7-րդ տեղերը:


Նախորդ հոդվածը‘Այսօր Խաչատուր Սուքիասյանի ծննդյան օրն է ‘
Հաջորդ հոդվածը‘Միլիոնների երթ Մոսկվայում (ֆոտոշարք)’