‘Օզբիլիսը հետաքրքրել է մի շարք թոփ-ակումբների’

717

Ռուսական «Իզվեստիան» տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի և Կրասնոդարի «Կուբանի» կիսապաշտպան Արազ Օզբիլիսը կարող է տեղափոխվել Մոսկվայի «Դինամո», հայտնում է Armsport.am-ը:
Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը հայտնել է, որ Օզբիլիսի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, որոնց թվում է նաև «Դինամոն»:
«Համոզված եմ, որ կրասնոդարյան ակումբի ղեկավարությունը խոչընդոտներ չի ստեղծի Արազի տեղափոխության հարցում: Համաձայն կողմերի միջև եղած պայմանավորվածության, «Կուբանը» կքննարկի Օզբիլիսին առնչվող առաջարկները, եթե այն ստացվի բարձրակարգ ակումբից»,- նշել է Սելյուկը:

Ֆուտբոլային գործակալը նշել է նաեւ, որ Օզբիլիզի ծառայություններով հետարքրված են նաեւ եվրոպական թոփ առաջնությունների մի քանի ակումբ, որոնց անունները նա չի ցանկացել հայտնել:

Նշենք, որ Օզբիլիզի պայմանագիրը կրասնոդարյան ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2016 թվականի ամառը: Transfermakrt.de փորձագիտական կայքի գնահատմամբ, Օզբիլիզի տրանսֆերային արժեքը կազմում է 3,5 միլիոն եվրո:

Նախորդ հոդվածը‘Հավակնորդների մրցաշար. Արոնյանը միանձնյա առաջատարն է’
Հաջորդ հոդվածը‘Վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կա տուժած’