‘Օզբիլիսի շնորհանդեսը «Ռայո Վալյեկանոյում» ‘

1358

Իսպանական Պրիմերայում հանդես եկող «Ռայո Վալյեկանոն» պաշտոնապես ներկայացրել է թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսին:

«Ամեն օր բարելավում եմ մարզավիճակս: Ցանկանում եմ օգնել «Ռայո Վալյեկանոյին» առաջադիմել եւ մնալ Պրիմերայում: Ընդունեցի «Ռայոյի» առաջարկը, քանի որ հավանում եմ Պակո Խեմեսի փիլիսոփայությունը:

Իմ ունեցած տվյալներով, կլինեմ առաջին հայը, ով կխաղա Իսպանիայի առաջնությունում: Հպարտ եմ ներկայացնել իմ երկիրը, դա մեծ պատիվ է»,- Օզբիլիսի խոսքը մեջբերում է իսպանական ակումբի մամուլի  ծառայությունը:

Ստամբուլի «Բեշիկթաշի» հետ պայմանագիր կնքած եւ վարձակալությամբ Իսպանիա տեղափոխված Օզբիլիսը հանդես կգա 16 համարի մարզաշապիկով:

Նախորդ հոդվածը‘Հենրիխ Մխիթարյանը հետ է թողել Օզիլին եւ Նեյմարին’
Հաջորդ հոդվածը‘«Բորուսիայի» թվիթերի էջի պատասխանը sport.es-ին. «Իրո՞ք…» ‘