‘ Օզբիլիսի ու Մովսիսյանի գոլերը չօգնեցին «Սպարտակ»-ին. Մոսկովյան ակումբը դուրս է մնում Եվրոպա Լիգայից (տեսանյութ)’

972

Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Մոսկվայի «Սպարտակը» սեփական հարկի տակ ընդունեց շվեյցարական «Սենկտ Գալլենին»:

Արդեն առաջին րոպեին հաշիվը բացեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Արազ Օզբիլիզը, ով խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում: Սա մեր ֆուտբոլիստի առաջին գոլն էր մոսկովյան ակումբ տեղափոխվելուց հետո:

Ինչպես հաղորդում է armfootball.com-ը, հյուրերը արագորեն հավասարեցրին հաշիվը, իսկ խաղակեսի միջնամասում ևս երկու անգամ գրավեցին մրցակցի դարպասը ու առաջ անցան հաշվի մեջ երկու գնդակի տարբերությամբ:

Անմիջապես ընդմիջումից հետո Մաջիդ Ուորիսի փոխարեն փոխարինման դուրս եկավ Յուրա Մովսիսյանը:

83-րդ րոպեին Յուրան խորամանկ հարվածով կրճատեց տարբերությունը: Սակայն 5 րոպե անց հյուրերը կրկին գրավեցին Սերգեյ Պեսյակովի դարպասը ու վերջակետ դրեցին դիմակայությանը` դուրս թողնելով ռուսական ակումբին հետագա պայքարից` 2-4:

Հիշեցնենք նաև, որ առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 1-1 հաշվով, ընդ որում միակ գոլի հեղինակ էր դարձել Մովսիսյանը:

Նախորդ հոդվածը‘Մխիթարյանի թիմը կմրցի «Արսենալի», «Մարսելի» և «Նապոլիի» հետ. ՉԼ վիճակահանություն և խաղացանկ’
Հաջորդ հոդվածը‘Կառլեն Մկրտչյանը տեղափոխվեց «Անժի»’