‘Օզիլը֙ Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ’

1059

«Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը 2015-ի արդյունքներով ճանաչվել է Գերմանիայի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը:

Օզիլը հաղթել է քվեարկության արդյունքում: «Զինագործների» կիսապաշտպանի օգտին քվեարկել են հարցվողների 49.5 տոկոսը: Երկրորդ տեղը զբաղեցրել է «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլլերը (19.5%): Եռյակը եզրափակել է «Քյոլնի» պաշտպան Յոնաս Հեկտորը, ում օգտին քվեարկել է հարցվողների 13.6 տոկոսը:

Օզիլը երկրի լավագույն ֆուտբոլիստ է դառնում չորրորդ անգամ վերջին հինգ տարվա ընթացքում: 2014-ին մրցանակը բաժին էր հասել Տոնի Կրոսին:

Նախորդ հոդվածը‘«Տորինո»-ն Դորտմունդի «Բորուսիա»-ից վարձակալել է Իմոբիլեին’
Հաջորդ հոդվածը‘Լևանդովսկի. «Մինչ օրս մտերիմ շփման մեջ եմ «Բորուսիայից» շատերի հետ»’