‘Օլանդը խոստացել է ավելի կոշտ պայքար մղել հրեատյացության դեմ’

904

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ ֆրանսիական իշխանությունները խիստ պատիժ են նախատեսում հրեատյացության, ռասիզմի և հոմոֆոբիայի դրսևորումների նկատմամբ:

Ելույթ ունենալով Փարիզում Ֆրանսիայի հրեական կազմակերպությունների խորհրդի կազմակերպած ամենամյա բարեգործական ճաշկերույթին՝ Օլանդը հայտարարել է, որ հրեատյացությունը տեղ չունի իրենց երկրում, և հավաստիացրել է հրեական համայնքի ներկայացուցիչներին, որ Ֆրանսիայում նրանք կարող են իրենց ապահով զգալ: Օլանդը նշել է, որ հաճախակիացել են նաև հարձակումները ֆրանսիացի մուսուլմանների նկատմամբ:

Օլանդի խոսքով՝ առաջիկա օրերին Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը  ռասիզմի և հրեատյացության դեմ պայքարելու մանրամասն ծրագիր կներկայացնի, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սթիվ Ջոբս՝ հանճար, որ փոխեց ժամանակը’
Հաջորդ հոդվածը‘ՉԼ. «Յուվենտուսը» հաղթեց «Բորուսիային», Մխիթարյանը մասնակցեց խաղին (տեսանյութ)’