‘Օլանդն ու Մերկելը Ուկրաինայի հարցով կմեկնեն Մինսկ ‘

996

Ելիսեյան պալատի կոմյունիկեում հաղորդվում է, որ Ֆրանսուա Օլանդը եւ Անգելա Մերկելը Դոնբասում իրավիճակի կարգավորման նպատակով կժամանեն Մինսկ՝ մասնակցելու «նորմանդական քառյակի» հանդիպմանը: Կողմերը մտադիր են «օգտագործել բոլոր հնարավորությունները՝ ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական կարգավորման համար»:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Լորան Ֆաբիուսը հայտարարել էր, որ
երկու երկրների ղեկավարները չորեքշաբթի առավոտյան մտադիր են հեռախոսային բանակցություններ վարել, որի արդյունքում Մինսկ մեկնելու որոշում կկայացնեն:
«Իրավիճակի հակիրճ գնահատումից» հետո հեռախոսային բանակցությունների ընթացքում Օլանդը եւ Մերկելը օրվա երկրորդ կեսին Բել
արուսի մայրաքաղաք Մինսկում հանդիպելու մասին համաձայնության են եկել, որտեղ կկայանան հանդիպումներ ՌԴ եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Պետր Պորոշենկոյի մասնակցությամբ :

Նախորդ հոդվածը‘Սիրիական եւ իրաքյան իսլամիստների շարքերում հաշվառել են 20 հազար օտարերկրացի’
Հաջորդ հոդվածը‘Ոչիշխանական քաղաքական ուժերի խորհրդաժողովի քարտուղարության Տեղեկանքը’