Օլաֆ Շոլց․ Պատերազմի շուտափույթ ավարտի նշաններ չկան

353

ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ պատերազմի շուտափույթ դադարի նշաններ չի տեսնում, և մտավախություն է հայտնել հակամարտության հնարավոր թեժացման կապակցությամբ։

«Ցավոք՝ առայժմ առանձնապես չի երևում, թե հնարավորինս արագ այս ամենին վերջ տալու անհրաժեշտության գիտակցումը մեծացել է»,- ասել է Շոլցը գերմանական RLT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Գերմանիան կշարունակի Ուկրաինային զենք մատակարարել, խոստացել է Շոլցը։ «Մենք նաև պետք է մշտապես ուշադիր հետևենք, որ այնպիսի որոշումներ չընդունենք, որոնք մեզ հակամարտության կողմ կդարձնեն»,- շեշտել է կանցլերը։ Նա հավաստիացրել է, որ այնպիսի որոշումներ թույլ չի տա, որոնք կարող են ուղղակի հակամարտություն առաջացնել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև, և կրկին մերժել է Ուկրաինայի երկնքում անթռիչք գոտի ստեղծելու գաղափարը, ինչը կպահանջի կործանիչներ ուղարկել։

«Ռուսաստանի համար միայն մի ելք կա այս իրավիճակից՝ համաձայնության գալ Ուկրաինայի հետ»,- հայտարարել է կանցլերը։ Ըստ նրա՝ դա չի նշանակում, որ խաղաղությունը կհաստատվի պարտադրանքով, տարածքների մի մասը գրավելով, իսկ հետո պահանջելով՝ «Ստորագրեք այստեղ»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՊատժամիջոցներ գլխավոր դատախազի և նրա ամուսնու դեմ
Հաջորդ հոդվածըՕրբանը հինգերորդ անգամ դարձել է Հունգարիայի վարչապետը