‘Օլեգ Բլոխինը տեղափոխվել է հիվանդանոց’

1219

Ուկրաինայի հավաքականի եւ Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Օլեգ Բլոխինը առողջության վատթարացման պատճառով տեղափոխվել է հիվանդանոց եւ մեկ շաբաթ չի կարողանա կատարել իր պարտականությունները, հաղորդում է football.ua-ն:

Այսօր բժիշկները 59-ամյա Բլոխինի մոտ ախտորոշել են հիպերտոնիկ կրիզ, որի պատճառը արյան ճնշման կտրուկ բարձրացումն է:

Մոտակա շաբաթը Բլոխինը կմնա հիվանդանոցում, որտեղ կանցնի բուժման բոլոր անհրաժեշտ պրոցեդուրաները:

Հիշեցնենք, որ հաջորդ շաբաթ Բլոխինը պետք է սկսեր Ուկրաինայի հավաքականի նախապատրաստել 2014թ. աշխարհի առաջնության խմբային մրցաշարի հանդիպումներին՝ Մոլդովայի եւ Չեռնոգորիայի հետ:

Նախորդ հոդվածը‘Մահացել է Էդուարդ Միրզոյանը ‘
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը ճաշել է ԵՄ դեսպանների հետ ‘