Օլեգ Նավալնիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել

288

Քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի եղբոր՝ Օլեգ Նավալնիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։

Ռուսաստանի պատիժների իրականացման դաշնային ծառայությունը երեկ պահանջել է նրա պայմանական  ժամկետը փոխարինել իրական ժամկետով։ Օլեգ Նավալնին դատապարտվել է «սանիտարական գործով»։

2021 թ․ օգոստոսի 6-ին Մոսկվայի Պրեոբրաժենսկի շրջանային դատարանը նրան մեկ տարվա պայմանական ազատազրկման է դատապարտել ՌԴ ՔՕ-ի սանիտարական նորմերը խախտելու վերաբերյալ հոդվածով։ Մեղադրական կողմը պնդել է, որ նա, ինչպես նաև «սանիտարական գործով» անցնող այլ  անձինք, սոցցանցերի միջոցով կոչ են արել մասնակցել 2021 թ․ հունվարին տեղի ունեցող բողոքի ցույցերին, ինչով խախտել են կորոնավիրուսի դեմ պայքարի կանոնները։

Ռուսաստանի ՆԳՆ-ն ՌԴ ՔՕ 236 հոդվածով գործ է հարուցել (սանիտարա-համաճարակաբանական նորմերի խախտում)  Մոսկվայում հունվարի 23-ին կայացած բողոքի ակցիայից անմիջապես հետո:

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԶելենսկի․ Արևմտյան դիվանագետներին Կիևից դուրս բերելը չի նշանակում, թե հակամարտությունն անխուսափելի է
Հաջորդ հոդվածըԷդգար Թորոսյանը՝ «Արարատի» գլխավոր մարզիչ