‘Օլիգարխ-ավազահանքատերերի անկշտության արդյունքում նեղանում է առանց այդ էլ փոքրիկ մեր երկրի տարածքը․ «Ժողովուրդ»’

1375

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արաքս գետի հունի փոփոխության մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվել է: Մասնագետները շարունակում են պնդել, որ մի քանի օլիգարխ-ավազահանքատերերի անկշտության արդյունքում Արաքսի ափերից այնքան ավազ է հանվում, որ գետի հունը փոխվում է՝ նեղացնելով առանց այդ էլ փոքրիկ մեր երկրի տարածքը:

Հիշեցնենք, որ Հայաստան-Թուրքիա սահմանը բաժանվում է Արաքս գետով, որտեղից հանված ավազի ամեն տոննան գետը թեքում է դեպի մեր կողմ: ՀՀ բնապահպանության նախարարության փորձագետ Վոլոդյա Համբարձումյանն՝ անդրադառնալով գետի հունի խախտման հետ կապված մտահոգություններին, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում խոստովանեց. «Տարիներ առաջ Արաքսը տեղաշարժվել է, բայց հանքավայրի պատճառով չի եղել: Թեեւ հանքավայրերն իրականում պետք է ափից հեռու գտնվեն: Իսկ ահա մեզ մոտ` բոլորն էլ ափն ապականում են: Նույնիսկ երկու տարի առաջ դեպքեր եղան Արաքսավանում, երբ հանքավայրերի աշխատակիցները հասել էին Թուրքիայի կողմ եւ ավազ էին հանել: Եվ թուրքական կողմը բողոքեց: Մինչդեռ պետք է գետի բնամասը չանցնեին»:

Մանրամասներըˋ թերթի այսօրվա համարում:

Նախորդ հոդվածը‘Շարքային քաղաքացիների հաշվեհամարների վրա կալանք դնելը՝ «ջանդամը». «ՉԻ»’
Հաջորդ հոդվածը‘Թուրք ռեժիսոր. Հասարակ մարդիկ սարսափելի են նրանով, որ կարող են հոգու խորքում պահպանել սարսափելի պատմություններ’