Օլիմպիադայի բացման արարողության ռեժիսորը հրաժարական է տվել

494
This undated photo released by Tokyo 2020 shows Kentaro Kobayashi, a key director of Tokyo Olympics’ opening ceremony. The Tokyo Olympic organizing committee dismissed the director of the opening ceremony on Thursday, July 22, 2021 because of a Holocaust joke he made during a comedy show in 1998. (©Tokyo 2020 via AP)

Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողության ռեժիսորը՝ 48-ամյա Կենտարո Կոբայասին, հինգշաբթի օրը հրաժարական է տվել սրընթաց ծավալվող սկանդալի պատճառով։ Կոբայասին ներողություն է խնդրել 30-ամյա վաղեմության իր կատակի համար և պաշտոնը լքել է սեփական դիմումի համաձայն։

«Ինչպես շատերն են նշել՝ իմ ասածներն իսկապես բոլորովին անտեղի էին։ Ես զղջում եմ և ներողություն եմ խնդրում»,- հայտարարել է ռեժիսորը։

Սկանդալի պատճառ է դարձել համացանցում հայտնված՝ 1998 թ․ մի տեսանյութ, որում Կոբայասին հանդես է գալիս երգիծական դուետով։ Կադրում երևում է, որ նա, մասնավորապես, առաջարկում է «Հոլոքոստ խաղալ» և բազմաթիվ թղթե մարդուկներ է օդ նետում, որոնք մարմնավորում են ցեղասպանության զոհերին։ Տեսանյութը սոցցանցերի օգտատերերի վրդովմունքն է հարուցել, որոնք սկսել են Կոբայասիին կոչ անել հրաժարական տալ։ Հոլոքոստի հետազոտությամբ և հրեատյացության դեմ պայքարի հարցերով զբաղվող՝ Սիմոն Վիզենտալի կենտրոնն այդ առիթով հայտարարել է, որ «ոչ ոք, որքան էլ տաղանդավոր լինի, իրավունք չունի ծաղրել նացիստների գործած ցեղասպանության զոհերին»։ Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը44-օրյա պատերազմին մասնակցելու մեղադրանքով Ադրբեջանում դատապարտել են ՌԴ քաղաքացի Էդուարդ Դուբակովին
Հաջորդ հոդվածըՌուսաստանը Ուկրաինայի դեմ հայց է ներկայացրել ՄԻԵԴ